Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թորոսյանը վիրավոր զինծառայողների բուժման վերականգնողական նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտություն է տեսնում

Թորոսյանը վիրավոր զինծառայողների բուժման վերականգնողական նոր կենտրոնի 
կառուցման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների բուժման նպատակով վերականգնողական նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թորոսյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի հարցին:

«Ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեր ուշադրությունն ավելի կենտրոնանում է հենց վերականգնողական բուժօգնության վրա, որովհետև բարեբախտաբար նոր վիրավորումներ չենք ունենում: Այս ոլորտում անելիքները բավական շատ են: Մենք կարծում ենք, որ երեք հիմնական ուղղությամբ պետք է լավ աշխատանք կատարենք: Առաջինը` եղած հզորությունների լավագույն օգտագործումն է, որոնց մի մասն ունեն արդիականացման կարիք, երկրորդ` մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեզ նոր հզորություններ են պետք` մոտ 250 մահճակալանոց մեկ վերականգնողական կենտրոնի մասին է խոսքը, երրորդ` այդ հզորությունների մշտական աջակցություն` պետական պատվերով ծառայություններ գնելու տեսքով»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այդ հզորությունների շարունակական աջակցությունը պետական բյուջեի վրա հավելյալ կարող է 2-2,5 մլրդ դրամ լինել, սակայն այդ հաշվարկները վերջնական չեն:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ նոր կենտրոնի ստեղծման մեջ մեծ ներդրում կարող են ունենալ մեր սփյուռքի կազմակերպությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am