Հասարակական

Արթուր Վանեցյանը ձերբակալվել է պետական գործչի սպանություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով

1 րոպեի ընթերցում

Արթուր Վանեցյանը ձերբակալվել է պետական գործչի սպանություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ձերբակալվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն են տարածել Վանեցյանի պաշտպանները:

Պաշտպանները հայտնում են, որ Վանեցյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ հանցակից լինելը, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացումը նախապատրաստելը և 35-305-րդ հոդվածով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը նախապատրաստելը) նախատեսված կասկածանքի հիման վրա:

«Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է», - հայտնում են պաշտպանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում