Քաղաքականություն

ՌԴ ռազմաօդային ուժերի 8 ինքնաթիռ թռիչք է իրականացրել ԼՂ հակամարտության գոտի խաղաղապահների տեղափոխման համար

1 րոպեի ընթերցում

ՌԴ ռազմաօդային ուժերի 8 ինքնաթիռ թռիչք է իրականացրել ԼՂ հակամարտության գոտի խաղաղապահների տեղափոխման համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդատիեզերական ուժերի Ил-76 ռազմատրանսպորտային 8 ինքնաթիռները նոյեմբերի 13-ին իրականացրել են 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների տեղափոխումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունների շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:

Ինքնաթիռները Հայաստան են տեղափոխում ավելի քան 10 մեծ բեռնատար ամենագնաց մեքենաներ, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման միջոցներ և ավելի քան 100 զինծառայողների:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաջադրանքների իրականացման և իրավիճակի մոնիթորինգի գործողությունների համակարգումը ամենօրյա ռեժիմով իրականացնում է ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնը:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշված է, որ խաղաղապահ առաջադրանքները իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվել է փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Հաստատվել են կապի ուղիղ միջոցներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում