Քաղաքականություն

ՀՀ առաջին նախագահը ՌԴ դեսպանի հետ քննարկել է զինադադարից հետո ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ առաջին նախագահը ՌԴ դեսպանի հետ քննարկել է զինադադարից հետո ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ»,- գրել է Մուսինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում