Քաղաքականություն

17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԱԱԾ-ի շենք

1 րոպեի ընթերցում

17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԱԱԾ-ի շենք

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները Մատենադարանի մոտից երթով շարժվում են դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ երթի հետագա երթուղին կներկայացնեն հաջորդիվ:

17 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Մատենադարանի մոտ նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում