Սպորտ

Արոնյանը Speed Chess Championship-ի քառորդ եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Արոնյանը Speed Chess Championship-ի քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Speed Chess Championship-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Chess.com կայքի կազմակերպած մրցաշարի 1/8 եզրափակիչում Արոնյանն ուժերը չափեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտության մատնեց 14:11 ընդհանուր հաշվով: Հաջորդիվ Արոնյանը կմրցի Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Երևանիժամանակով21։00-ին կմրցի Հիկարու Նակամուրայի հետ։

Chess.com կայքի 2020 Speed Chess Championship-ին մասնակցում են 16 շախմատիստներ։Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը լքում է պայքարը։

2020 Speed Chess Championship-ի մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Յան Նեպոմնայշչին, Անիշ Գիրին և մի շարք այլ հանրահայտ շախմատիստներ։ 1/8 եզրափակիչի որոշ մրցախաղեր արդեն կայացել են․մասնավորապես Մագնուս Կարլսենը հաղթել է Փարհամ Մաղսուդլուին, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ Ֆիրուզա Ալիռեզային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Նիհալ Սարինին։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում