Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ նախագահը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը

ՌԴ նախագահը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի 
դադարեցման հայտարարության ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

«Իսկապես, նման բարդ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ է գտնել փոխզիջումներ, իսկ դրա համար էլ, իր հերթին, անհրաժեշտ է որոշում կայացնողների խիզախությունը: Այդ կապակցությամբ, իհարկե, դուք բոլորդ պետք է աջակցեք և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին ՝ տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև հարաբերությունների կառուցման համար պայմաններ ստեղծել նրանց վճռականությանը»,-ասել է Պուտինը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]