Քաղաքականություն

Պեսկովը հերքում է Ղարաբաղում թուրք զինծառայողների տեղակայման մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Պեսկովը հերքում է Ղարաբաղում թուրք զինծառայողների տեղակայման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության տեքստում թուրք զինծառայողների տեղակայման մասին խոսք չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այդ մասին որևէ բառ հայտարարության տեքստում չկա: Այդ մասով համաձայնություն չկա: Թուրք զինծառայողների լինելը համաձայնեցված չէ: Խոսք է գնացել ադրբեջանական տարածքում մոնիտորինգի կենտրոնի ստեղծման մասին: Դա՝ Ադրբեջանում, և դա եղել է առանձին համաձայնության առարկա»: Դա Ղարաբաղ չէ»,-նշել է Պոսկովը:

Հարցն ակտիվ շրջանառում էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի, նաև Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում