Հասարակական

ԱԺ-ի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։ Ներկայումս դեռ պարզ չէ, թե ինչ վիճակում է Արարատ Միրզոյանը։

Դեռևս չհաստատված տեղեկություններով նրան տեղափոխել են հիվանդանոց` չնայած շտապօգնության մեքենան մեծ դժվարությամբ փորձում էր ճեղքել մարդկանց բազմությունն ու հասնել Միրզոյանին, սակայն չէր ստացվում։

ՀՀ կառավարության շենքի և խորհրդարանի առջև մարդիկ են հավաքվել` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման մասին հայտարարելուց հետո։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագաները ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաեւ ռազմագերիների և դիակների փոխանակում իրականացնել:

Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաեւ Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում