Մխիթարյանն իր առաջին հեթ-տրիկը «Ռոմա»-ի կազմում նվիրել է հայ ազգին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում իր առաջին հեթ-տրիկը նվիրել է հայ ազգին:
«Իմ ազգի համար, իմ «Ռոմայի» համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:
Ավելի վաղ հայ կիսապաշտպանը ճանաչվել է «Ջենոա»-«Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ:Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Ջենոայի» դեմ: Հայ կիսապաշտպանն իրեն ընձեռված առիթն օգտագործեց առաջին կեսի ավելացված րոպեին՝ գլխով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկում «Ջենոան» վերականգնեց հաշվի հավասարությունը: Սակայն Մխիթարյանը66-րդ րոպեին կրկին գրավեց «Ջենոայի» դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Չբավարարվելով ձեռք բերածով՝ Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ` աչքի ընկնելով նաև 85-րդ րոպեին: «Ջենոա»-«Ռոմա»` 1:3:
For MY NATION! For MY ROMA! @OfficialASRoma #Micki #Hattrick #Hattrickhitaryan #GenoaRoma #PeaceForArmenians #RecognizeArtsakh #ArtsakhStrong #ArmeniaStrong pic.twitter.com/qzvRqHRfhr
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) November 8, 2020