Քաղաքականություն

ՀՀ դեսպանությունը և հայ համայնքը կասեցրել են Ռիգայում Ադրբեջանի դեսպանության կողմից իրականացված սադրանքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանությունը և հայ համայնքը կասեցրել են Ռիգայում Ադրբեջանի դեսպանության կողմից իրականացված սադրանքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունը նոյեմբերի 5-ին "Visual Agency" գովազդային գործակալության միջոցով Ռիգայի մի շարք փողոցներում տեղադրված էլեկտրոնային վահանակների վրա պատվիրել էր հակահայկական բնույթի նյութերի տարածում, որն անմիջապես կասեցվել է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Լատվիայում ՀՀ դեսպանությունից։

Լատվիայում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ջանքերով գովազդային գործակալությունը, անմիջապես գիտակցելով իր կողմից թույլ տրված սխալը, դադարեցրել է հակահայկական նյութերի տարածումը և հանդես եկել հայտարարությամբ։

Համաձայն տարածվածհայտարարության՝ "Visual Agency" ընկերությունն ամբողջովին քաղաքականապես չեզոք ընկերություն է և միայն իրականացնում է գովազգային նյութերի տեխնիկական սպասարկում։ Ընկերությունը, ընդունելով, որ ներկայացված նյութերը վիրավորել են հայ համայնքի անդամների զգացմունքները, ներողություն է հայցել հայ ժողովրդի ներկայացուցիչներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում