1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

BERINGER AERO ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական ԱԹՍ արտադրողներին

BERINGER AERO ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական ԱԹՍ 
արտադրողներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական BERINGER AERO ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին այն բանից հետո, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է ռազմական ԱԹՍ-ների արտադրության մեջ, որոնք կիրառվում են Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պայքարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառմամբ:

«Ընկերությունը հավատարիմ է իր քաղաքականությանը և երբեք չի թույլատրել իր արտադրանքի օգտագործումն այնպիսի միջոցների մեջ, որոնք կարող են սպառնալիք լինել մարդկային կյանքի համար»,- ասված է գրառման մեջ:

Նշվում է, որ BERINGER-ի արտադրանքը նախագծվում և մշակվում է Ֆրանսիայում քաղաքացիական նշանակության ընդհանուր ավիացիայի համար:

BERINGER AERO ընկերությունը զբաղվում է օդանավերի համար նախատեսված անիվների, արգելակման համակարգերի արտադրությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]