Մարտական գործողություններին մասնակցած անձանց դեղերը տրամադրվում են անվճար. ՀՀ ԱՆ
1 րոպեի ընթերցում
![Մարտական գործողություններին մասնակցած անձանց դեղերը տրամադրվում են անվճար. ՀՀ ԱՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1034012.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք: