Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դատական համակարգում ստացվող քաղաքացիական գործերի թիվը զգալիորեն աճել է

Դատական համակարգում ստացվող քաղաքացիական գործերի թիվը զգալիորեն աճել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը համակարգում ստացվող քաղաքացիական գործերի թվի զգալի աճը կապում է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փոլադյանն այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների բյուջետային նածագիծը ներկայացնելիս:

ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե որակական ցուցանիշներով ինչպե՞ս կարելի է գնահատել դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: «Օրինակ` վճռաբեկ բողոքների քանակը, դրանց աճը կամ նվազումը կապո՞ւմ եք հանրային վստահության հետ»,- հարցրեց պատգամավորը:

Փոլադյանն արձագանքեց, որ հարցը զգայուն է: «Ես հակված եմ այն կարծիքին, որ դատական իշխանությունում ստացվող գործերը, նաև Վճռաբեկ դատարանում ստացվող բողոքների քանակի ավելացումը խոսում են դատարանի համակարգի նկատմամբ ավելի շատ վստահության մասին»,- ասաց նա ու ներկայացրեց թվային ցուցանիշներ:

Նրա խոսքով՝ վերջին 6 տարիներին ստացված 48 հազար 540 քաղաքացիական գործի նկատմամբ՝ այսօր արդեն տարվա կտրվածքով ստացվում են շուրջ 200 հազար քաղաքացիական գործեր, այսինքն` այս թիվը գրեթե 4-5 անգամ աճել է: «Եվ սա խոսում է այն մասին, որ ազգաբնակչությունը վերջնական արդյունքում իր խնդիրը փորձում է լուծել դատական համակարգի միջոցով»,-նշեց Փոլադյանը:

Անդրադառնալով բյուջետային հայտին՝ նա ասաց. «2021-ի բյուջետային հայտը կազմել է 17 մլրդ 516 մլն 713 հազար դրամ: Դա գործադիր իշխանության մեր գործընկերների կողմից նվազեցվել է շուրջ 5.5 մլրդ դրամով, և քննարկման է թողնվել 12 մլրդ 128 մլն 719 հազար դրամ»:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am