Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հաջորդ տարվա պետբյուջեից ԱԺ աշխատակազմին կհատկացվի ավելի քան 6 մլրդ դրամ

Հաջորդ տարվա պետբյուջեից ԱԺ աշխատակազմին կհատկացվի ավելի քան 6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի աշխատակազմին 2021-ի պետբյուջեից կհատկացվի 6 մլրդ 98 մլն դրամ, որոշ ուղղություններով կատարվել են կրճատումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:

«ԱԺ աշխատակազմի կողմից ներկայացված 2021 թվականի բյուջեի նախագիծն իր 7 միջոցառումների մասով կազմում է 6 մլրդ 98 մլն դրամ»,- ասաց Սիրականյանը:

Ընդ որում, ԱԺ գործունեության ապահովման, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններին բաժին է ընկնում ամենամեծ տեսակարար կշռով՝ 92.2 տոկոս մասնաբաժնով 5 մլրդ 620 մլն դրամը: Դա 2020 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 8.7 մլն դրամով կամ 0.2 տոկոսով: Պետական ծառայողների վերապատրաստման համար նախատեսված միջոցառման համար հատկացվող միջոցները 2020 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ մնացել են անփոփոխ՝ կազմելով 1 մլն 260 հազար դրամ: Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարները ևս նվազել են 11.4 մլն դրամով՝ կազմելով 174.8 մլն դրամ: Նվազումներ տեղի են ունեցել նաև տեխնիկական հագեցվածության բարելավման համար նախատեսված միջոցառման մեջ:

2021-ին շենքային պայմանների բարելավման համար նախատեսված է միջոցառում, որի գումարը կազմում է 53.8 մլն դրամ, իսկ ԱԺ շենքային ապահովվածության բարելավման միջոցառման համար՝ 38.9 մլն դրամ:

Խորհրդարանական լսումների թիվը վերանայվել է՝ 9-ից դառնալով 12, իսկ բրիֆինգների թիվը 13-ից դարձել է 17:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]