Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Հակառակորդը մի քանի ուղղություններով հարձակում է իրականացրել, սակայն ոչնչացվել է և հետ շպրտվել

Հակառակորդը մի քանի ուղղություններով հարձակում է իրականացրել, սակայն 
ոչնչացվել է և հետ շպրտվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններով Ադրբեջանի զինված ուժերը վարձկանների հետ միասին շարունակել են հարձակվողական գործողությունները, սակայն կորցնելով զգալի տեխնիկա և կենդանի ուժ հետ են շպրտվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ տարբեր գյուղերի ուղղությամբ հակառակորդը շարունակել է դիվերսիոն ներթափանցման փորձերը, սակայն հաջողություններ չի գրանցել:

«Վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում իրականացնել, սակայն, կորցնելով  զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ, հետ են շպրտվել ելման բնագծեր: Ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները, հատկապես  հրետանային կրակով շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը:

Հյուսիսայի ուղղությամբ` Քարվաճառի հատվածում, մի քանի անգամ հակառակորդը փորձել է ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականացնել դեպի հայկական կողմի միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել  և հեռահար կրակով ոչնչացվել է ու հետ շպրտվել»,- ասաց Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am