Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՊԵԿ նախագահը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումների հնարավորությունը

ՊԵԿ նախագահը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից 
ներկրումների հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումների հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների արգելքի վերաբերյալ այն հարցին, թե կնվազե՞ն, արդյոք, հարկային եկամուտները, ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ սկզբնական շրջանում դրանք իսկապես կնվազեն:

«Կառավարության որոշմամբ 2021 թվականի հունվարի 1-ից կից ցանկով նախատեսված ապրանքների ներմուծումը ժամանակավորապես՝ 6 ամսով արգելված է: Սրա արդյունքում մենք կունենանք սկզբնական ժամանակաշրջանում հարկային եկամուտների, մաքսային վճարների որոշակի նվազումներ: Չնայած այս ամենին, կարծում եմ, որ մեր տնտեսավարողները և տնտեսության զարգացման պատասխանատուները կկարողանան ձեռնարկել համապատասխան աշխատանքներ, որպեսզի բիզնեսը կարճ ժամանակում հարմարվի նոր իրավիճակին»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ հայ տնտեսավարողները Թուրքիայից հիմնականում ներմուծել են հագուստ և տեխնիկա՝ հավելելով, որ նմանատիպ ապրանքներ նրանք հնարավորություն ունեն ներկրել նաև այլ երկրներից և առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]