Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հակառակարոդը կրել է մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ. ՊԲ

Հակառակարոդը կրել է մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ՊԲ ուժերի ու կամավորականների գործողությունների արդյունքում թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել են մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակը:

«Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավարևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական դժոխք են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:

Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»,- նշված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am