Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Մխիթարյանը` «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը` «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Ռոմա»-ի Թվիթերում անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 6-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ֆիորենտինա»-ին:Մայրաքաղաքային ակումբին հաջողվեց հանդիպման մեկնարկից 12 րոպե անց բացել խաղի հաշիվը: Աչքի ընկավ Սպիանցոլան: «Գայլեր»-ն իրենց առավելությունը կրկնապատկեցին 70-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Պեդրոն: «Ռոմա»-«Ֆիորենտինա»` 2:0: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ