Տարածաշրջանային

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլված շենքերի կառուցապատողներ են ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլված շենքերի կառուցապատողներ են  ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դատախազությունը Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շենքերի փլվելու համար 9 կառուցապատողի է ձերբակալել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալության վերջին տվյալների համաձայն` Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 91, վիրավորվել 994 մարդ: AFAD-ն նշում է, որ ներկայումս 5 շենքերում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայում տեղի ունեցած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Իզմիրի Սեֆերիհիսար քաղաքն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում