Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Թուրքական լիրան շարունակում է անկում ապրել

Թուրքական լիրան շարունակում է անկում ապրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանում միջազգային արժույթների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Bloomberg-ի փոխանցմամբ, նոյեմբերի 2-ին մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեքը կազմել է 8.44, իսկ մեկ եվրոյի նկատմամբ՝ 8.83:

Գործակալության տվյալներով՝ միայն հոկտեմբեր ամսին թուրքական լիրան արժեզրկվել է 7,5 տոկոսով, ինչը Թուրքիայի ազգային արժույթը վերածել է Bloomberg-ի վարկածով ամենաարագ գահավիժող դրամական միավորների առաջատարի։ Նոյեմբերի 3-ին ակնկալվում է, որ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը կհրապարակի հոկտեմբեր ամսվա տվյալները, որոնց արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ գնաճը կկազմի 12%, իսկ 2020թ․սեպտեմբերի համեմատությամբ՝ 2,15%:

Թուրքական արժույթի 2020թ․ սեպտեմբերի վերջին օրերին արագացած անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ: 

Հոկտեմբերի 31-ին Վանի 7-րդ նահանգային կոնգրեսում Էրդողանը իր ելույթում հայտարարել էր նոր տնտեսական ճգնաժամի դեմ «ազատագրական պատերազմ» սկսելու մասին։

Պատրաստեց Սեդրակ Սարգսյանը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ