Տարածաշրջանային

Թուրքիայի նախկին վարչապետն Էրդողանին աշխարհի համար կորոնավիրուսից ավելի վտանգավոր է համարում

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախկին վարչապետն Էրդողանին աշխարհի համար կորոնավիրուսից ավելի վտանգավոր է համարում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար COVID-19 համավարակից առավել վտանգավոր է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է The National News-ը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է: Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է արտասահմանում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- իր ղեկավարած կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում ասել է ընդդիմության առաջնորդ Դավութօղլուն:

Ահմեդ Դավութօղլուն 2003-2009թ. զբաղեցրել է Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը, 2009-2014թթ. եղել է Թուրքայի արտաքին գործերի նախարարը, իսկ 2014-2016թթ. զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում