Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվել է ելնելով ռազմական իրավիճակից. ՀՀ փոխվարչապետ

Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվել է ելնելով ռազմական 
իրավիճակից. ՀՀ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվել է ելնելով ռազմական իրավիճակից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումներն ու դիսլոկացիան վկայել են, որ ճիշտ կլինի այդ պահին արդեն իսկ դիմել Ռուսաստանին: Երևի, կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է ու սպառնալիք, այդ թվում՝ նաև Հայաստանի սահմանների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գրիգորյանը և վստահություն հայտնեց, որ այդ քայլն ու իրավիճակը վերլուծվել են:

Փոխվարչապետը հայտնեց, որ այս համատեքստում զինվորականների վերլուծությունները մեծ նշանակություն ունեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Ի պատասխան Փաշինյանի նամակին Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին: ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում նշվում է, որ ՀՀ-ին կտրամադրվի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am