Հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի ստորաբաժանումը և առգրավվել հրամանատարի ավտոմեքենան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախում հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի ստորաբաժանումը և առգրավվել դրա հրամանատարի ավտոմեքենան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է banak.info-ն, որը համապատասխան տեսանյութ է տեղադրել համացանցում։
«Հայկական ուժերը հակառակորդին ոչնչացնելուց հետո առգրավել են ադրբեջանական կողմի հրամանատարական մեքենան»,- նշված է տեսանյութին կից պարզաբանման մեջ։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: