Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի նահատակ է հայտարարել

Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի նահատակ 
է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված երկու հոգևորականների նահատակ է հայտարարել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արգենտինական «infobae»-ը կայքը, այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի  ծառայությունը:

Հռոմի պապն արտոնել է հրամանագրի հրապարակումը, որում նշվում է. «Աստծո ծառաներ Կապուցինների կրտսեր վանականների միաբանության քահանաներ Լեոնարդ Մելկինը և Թոմաս Սալեհը նահատակվել են 1915 եւ 1917 թվականներին Թուրքիայում հավատքի հանդեպ ատելության պատճառով»:

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ Բեյրութից 22 կմ հեռավորության վրա գտնվող Բաաբդաթ քաղաքում երկու միսիոներները ձերբակալվել, կտտանքների են ենթարկվել և սպանվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]