Թաթարստանում ոստիկանները ձերբակալելիս գնդակահարել են դանակով իրենց վրա հարձակված տղամարդուն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաթարստանի Կումորի մունիցիպալ շրջանում ոստիկանները գնդակահարել են այն մարդուն, որը ծառայական ավտոմոբիլների կայանատեղէ նետել շշեր՝ ենթադրաբար դյուրավառ խառնուրդով եւ ձերբակալելիս վիրավորել ոստիկանության աշխատակիցներից մեկին: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հաղորդվումէ ներքգործնախարարության Թաթարստանի կայքում, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:
Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 00:30-ին ոստիկանության տեղամասային լիազորը, ծառայական ատոմոբիլը կայանելով Ռուսաստանի ՆԳՆ-ի Կումորի շրջանային բաժնի տարածքում, գետնին նկատելէ բռնկում եւ ապակու բեկորներ: Մինչ հրդեհը մարում էին, անհայտ անձը կայնատեղի կողմէ նետել եւս մեկ շիշ դյուրավառ խառնուրդով եւ փորձել է փախչել:
«Տեղամասային լիազորը Ռուսաստանի ՆԳՆ-ի Կումորի շրջանի բաժնի ժամանակավոր ձերբակալման մեկուսարանի պետի հետ, որն այդ գիշեր հերթապահում էր, կազմակերպել են հետապնդում: Երբ ոստիկանները հասել են չարագործին, նա սկսելէ դանակով սպառնալ նրանց: Ձերբակալելիս ակտիվ դիմադրությունէ ցույց տվել եւ ոստիկաններից մեկին դանակի մի քանի վերքեր հասցրել»,- ասվածէ հաղորդարգության մեջ:
Իրավապահները զենք են գործադրել, ինչից հետո չարագործն ստացած վերքերից տեղում մահացել է: Դա եղելէ 2004 թվականին ծնված տեղացի բնակիչ, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: