Սփյուռք

Ամերիկայի հայկական համագումարը ավելի քան 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի հայկական համագումարը ավելի քան 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ մարդասիրական օգնության նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու համար անցկացվող դրամահավաքի՝ նախնական սահմանված 2 մլն դոլարի շեմը գերազանցել են. հավաքագրվել է 2,095,938 ԱՄՆ դոլար:

«Այսքան կարճ ժամանակահատվածում համայնքի զանգվածային աջակցությունը ոգեշնչող է: Միասին մենք շարունակում ենք համերաշխություն հայտնել Արցախի և Հայաստանի ժողովրդին, և այս միջոցները նման դժվարին իրավիճակում նրանց համար մեծ օգնություն կլինեն: Միասին մենք ուժեղ Արցախ ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Հայաստան» համայկական հիմնադրամն անցկացնում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում