Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանն ունի անհերքելի ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից զինյալներ է ուղարկում ԼՂ. ԱԳ նախարար

Երևանն ունի անհերքելի ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից զինյալներ է 
ուղարկում ԼՂ. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն անհերքելի ապացույցներ ունի առ այն, որ Թուրքիան զինյալներ է ուղարկում Սիրիայից ու Լիբիայից Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներկայության ու Թուրքիայի կողմից շարունակական ուղարկման (Ղարաբաղ- խմբ.) անհերքելի փաստացի ապացույցներ կան: Սա հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզական տվյալներով եւ բուն հակամարտության գոտուց ստացված ռեպորտաժներով»,- ասել է նա:

«Թուրքիան այս հակամարտությունը որպես հնարավորություն է դիտարկում` իր ազդեցությունը եւս մի հարեւան տարածաշրջանի` Հարավային Կովկասի վրա պրոյեկտելու համար: Հակամարտությունն օգտագործելու եւ տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային հսկայական տառապանքներ պատճառելու այսպիսի քաղաքականությանը պետք է դիմակայել, այլ ոչ թե խրախուսել»,- հայտարարել է Մնացականյանը` պատասխանելով հարցին` արդյոք Երևանը կհամաձայնի Թուրքիայի մասնակցությանը բանակցություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]