Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Թուրքերի ամբոխը գիշերը Լիոնի փողոցներում անկարգություններ է արել՝ սպառնալով հայերին

Թուրքերի ամբոխը գիշերը Լիոնի փողոցներում անկարգություններ է արել՝ սպառնալով 
հայերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում խաղաղ հայ ցուցարարներին մուրճով հարվածելուց հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխը գիշերը դուրս է եկել Լիոնի փողոցներ, անկարգություններ արել, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` թուրքերի ամբոխը փնտրել է հայերի, հնչեցրել տարատեսակ սպառնալիքներ, բարձրացրել Թուրքիայի դրոշը:

Լիոնի բնակիչներից Նատալի Բիանկոն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ընդամենը մի քանի րոպեում մենք տեսանք, թե ինչպես են հարյուրավոր թուրք երիտասարդներ ալեկոծում քաղաքի կենտրոնը, բացում դրոշներ, բեյսբոլի մահակներ, ձողեր և ծուխ: Նրանք ներխուժեցին քաղաքի կենտրոն ՝ գոռալով «մահ՝ հայերին», «Ալլահ Աքբար» և այլ կարգախոսներ: Նրանք ակնհայտորեն կռիվ էին փնտրում և սպառնում էին անցորդներին, ովքեր համարձակվում էին նայել նրանց»:

Հավաքվածներից շատերը ձեռքերով ցույց են տվել գորշ գայլի ՝ թուրքական ծայրահեղ ազգայնականների նշանը: Եկել է նաև ոստիկանական մեքենա: Ականատես բնակիչը նշել է՝ ցնցված է կես ժամ տևած այդ «պատերազմից»:

Նույն օրը՝ հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայում հայերի խաղաղ ակցիայի ընթացքում նրանց վրա մուրճով և դանակով հարձակվել էին թուրքեր:




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ