ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:
Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:
Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է նաև Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
Նորայր Շողիկյան