Հասարակական

Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց օգնելու համար

1 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած անձանց օգնելու համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի էջից:

Նշվում է, որ Լյուսքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում իր գործունեության համար, հակամարտությունից տուժած հազարավոր քաղաքացիական անձանց օգնելու համար:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում