Ադրբեջանի զինուժի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի ծննդատունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15:40, 28 Հոկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Արտաքին գործերի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել քիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ավիացիայի միջոցով ռմբակոծված Ստեփանակերտի ծննդատնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`լուսանկարները հրապարակված են գերատեսչության «Տելեգրամ»-ի ալիքում:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Ստեփանակերտի ու Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ:
Մանրամասները ճշտվում են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում