Ծովակցիները զինվորների կողքին են
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ծավալումից ի վեր Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչներն օգնում են առաջնագծին:
Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը Ծովակի համայնքապետարանից, «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 448 հազար 500 ռուբլի, 150 հազար դրամ, 1200 դոլար եւ 100 եւրո: Առաջնագծի կարիքների համար հանգանակվել է 1 միլիոն 77 հազար 500 ռուբլի, 1 միլիոն 249 հազար դրամ, 700 դոլար եւ 500 եւրո:
Առանձին բնակիչներ սեփական միջոցներով գնել եւ առաջնագծին տրամադրել են սնունդ, ծխախոտ, հագուստ, սարքավորումներ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:
Օժանդակությունն առաջնագծին շարունակվում է:
Խոսրով Խլղաթյան