1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայրավանք համայնքի օգնությունը ճակատին

Հայրավանք համայնքի օգնությունը ճակատին

ԳԱՎԱՌ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ծավալումից ի վեր Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքի բնակիչ, ՌԴ Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար, գործարար Արթուր Մարտիրոսյանի համակարգմամբ նկատելի օժանդակություն է տրամադրվել առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների, ինչպես նաեւ Արցախից տեղահանված ընտանիքների խնդիրների կարգավորման համար:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Հայրավանք համայնքի ղեկավար Սասուն Համբարձումյանը՝ Արթուր Մարտիրոսյանի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 28 միլիոն 500 հազար ռուբլի, որից 700 հազար ռուբլին հատկացվել է Վոլգոգրադի հայկական եկեղեցու կողմից: 5-ական միլիոն դրամ հատկացվել է Գեղարքունիքի, Սյունիքի եւ Տավուշի մարզպետարաններին՝ առաջնագծի համար առաջին անհրաժեշտության խնդիրների լուծման նպատակով: Դեղորայքի եւ բուժման կազմակերպման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել է 1 միլիոն 200 հազար ռուբլի: «Նիսան» մակնիշի 1 ամենագնաց (600 հազար ռուբլի արժեքով) գնվել եւ տրամադրվել է Արցախի Շահումյանի շրջանի, ՈւԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա (450 հազար ռուբլի արժեքով) Մարտակերտի շրջանի կարիքների համար: 1 միլիոն 860 հազար ռուբլու չափով գնվել եւ առաջնագիծ է ուղարկվել զինվորական հագուստ, գլխարկ, գուլպա, ձեռնոց: Արցախից տարհանված տարբեր տարիքի քաղաքացիներին տրվել  է 20 պարկ հագուստ: ՀՀ ՊՆ-ին տրամադրվել է 38 կլիոմետր երկարությամբ կաբել՝ (400 հազար ռուբլի արժեքով): 1,5 միլիոն դրամի օգնություն է ցուցաբերվել վիրավոր զինծառայողների ընտանիքներին:  Հայրավանքի բնակչության կողմից հանգանակվել եւ առաջնագծի կարիքներ համար ձեռք է բերվել 450 հազար դրամի սնունդ, ծխախոտ, առաջին ահնրաժեշտության այլ ապրանքներ:

Ճակատին ցուցաբերվող օգնությունը շարունակվում է:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]