ՔԿ-ն հարցաքննել է երկու ադրբեջանցի ռազմագերու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քննչական կոմիտեն քննվող քրեական գործի շրջանակներումայս պահի դրությամբ հարցաքննել է ադրբեջանական կողմի երկու ռազմագերու։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած ասուլիսում նշեց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Նրանք պահվում են միջազգային բոլոր մարդասիրական նորմերին համապատասխան։ Ամենաբարձր մակարդակով ստանում են բժշկական օգնություն, երեքանգամյա սնունդ և մնացած բոլոր պահանջները ապահովված են։ Նույնիսկ հարցաքննության ընթացքում նշել են, որ Ադրբեջանում դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանանային»,- ասաց Վարդանյանը։