Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց 
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այցելուներին դիմավորել է թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Լուսինե Աբրահամյանը:

Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի զոհերի հիշատակին:

Nouvelle d’Arménie պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 15 հոգանոց պատվիրակությունը մինչև հոկտեմբերի 27-ը ծրագրված այցի ընթացքում լինելու է նաև Արցախում: Նրանք տեղում կծանոթանան Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների սանձազերծած ագրեսիայի և ռազմական գործողությունների հետևանքով այնտեղ ստեղծված իրավիճակին: 




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ