Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում
1 րոպեի ընթերցում
![Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032687.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Isna» գործակալությանը, զորավարժությանը ներգրավվել է բանակի 164-րդ հարձակողական բրիգադը։
«Վարժանքներն անցկացվել են գիշերային և ցերեկային ժամերին։ Զորավարժության հայտարարվող նպատակը՝ սպառնալիքներին արագ արձագանքելու հմտությունները բարելավելը, մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելն է»,- նշում է իրանական լրատվամիջոցը։
Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր էին հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։«ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման» բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին. երկրի անվտանգությունն ապահովելու համար տանկեր և այլ զինտեխնիկա են տեղակայվել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում(սահմանակցում է Նախիջևանին)»,-նշել էին իրանական ԶԼՄ-ները։