Տարածաշրջանային

ՌԴ-ն Ադրբեջանին անհանգստություն է հայտնել ներկրվող գյուղմթերքի հետ կապված խնդիրների առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Ադրբեջանին անհանգստություն է հայտնել ներկրվող գյուղմթերքի հետ կապված խնդիրների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայություն՝ Ռոսսելխոզնադզոռը, Ադրբեջանի գործընկերներին անհանգստություն է հայտնել՝ կապված Ադրբեջանից ՌԴ ներկրված մրգերում և բանջարեղենում կարանտինային օբյեկտներիհայտնաբերման թվի աճի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ծառայության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2020 թվականի սկզբից գրանցվել է 76 այդպիսի դեպք: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված ծառայությունը ուղարկել է ծանուցագրեր ադրբեջանցի գործընկերներին:

Ծառայությունը, մասնավորապես, ընդգծել է, որ վնասատուների հայտնաբերման քանակի ամենաբարձր ցուցանիշներից մեկը՝ 15 դեպք, գրանցվել է Ռուսաստան ներկրվող լոլիկների խմբաքանակում:

Կարանտինային օբյեկտներ գրանցվել են նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, նռան պարագայում: Ռուսական ծառայությունը հորդորել է Ադրբեջանի գերատեսչությանը ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկվող արտադրանքի նկատմամբ: Նշվում է, որ հետագայում խնդրի հայտնաբերման դեպքում ծառայությունը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից Ռուսաստան բերվող այն կատեգորիայի ապրանքների համար, որոնցում հայտնաբերվում են վնասակար օրգանիզմներ: Դրանից բացի, ռուսական գերատեսչությունը խնդրել է տեղեկություններ տրամադրել նախորդ իրազեկումներից հետո իրականացվող վերահսկողական աշխատանքների մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում