Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

COVID-19-ի վճարովի թեստավորման գինը կնվազի՝ կազմելով առավելագույնը 15 հազար դրամ

COVID-19-ի վճարովի թեստավորման գինը կնվազի՝ կազմելով առավելագույնը 15 հազար 
դրամ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19-ի վճարովի թեստավորման գինը կնվազի՝ կազմելով առավելագույնը 15 հազար դրամ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ի «Արմենիկում» մասնաճյուղի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի, «Դավիդյանց լաբորատորիաների», «Էկոսենս» ՍՊԸ-ի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Սիրմեդ» ՍՊԸ-ի, «Ա.Բ.Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայի, «Դիագեն Պլյուս Վիրաբուժություն» ՍՊԸ-ի և «Ցիտոլաբ» ՍՊԸ-ի լաբորատորիաների ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է թեստավորման նկատմամբ ներկա ժամանակահատվածում բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Ընկերությունները պատրաստակամություն են հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմի առավելագույնը 15.000 դրամ:
Տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ գնի մեջ ներառված չեն:
Մինչև այս մասնավոր լաբորատորիաներում թեստավորման գինը տատանվում էր մոտ 17-25 հազար դրամի սահմաններում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]