Թուրքական արժույթը նոր ռեկորդային անկում է գրանցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լիրան աննախադեպ ցածր մակարդակի վրա է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ Bloomberg-ը հայտնում է, որ թուրքական արժույթը հոկտեմբերի 22-ին գրանցել է մեկ դոլարի նկատմամբ 7,97ցուցանիշ: Դեռևս մեկ օր առաջ՝ հոկտեմբեր 21-ին, մեկ դոլարի նկատմամբ լիրան ուներ 7,78 ցուցանիշ:
«Առաջիկա օրերին, նոր, ռեկորդային ցածր ցուցանիշ գրանցելու հավանականություն կա»,- ասել է Bank Turkey AS- ի գանձապետարանի տնօրեն Օնուր Իլգենը:Այսպիսով, Թուրքական արժույթը մեկ օրվա ընթացքում նվազել է ևս 2%-ով, ինչը զարգացող շուկայական տնտեսություն ունեցող երկրների համար աննախադեպ է: