ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Օնտարիո նահանգի Օրենսդիր ժողովի անդամները ի աջակցություն Արցախի առաջարկով են հանդես եկել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:
Օնտարիոյի Օրենսդիր ժողովի անդամները առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից և քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը:
Նրանք խիստ քննադատել են Թուրքիային և Ադրբեջանին:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով իր ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: