Տարածաշրջանային

Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել

1 րոպեի ընթերցում

Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում՝ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու թռչող սարք է ընկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն, այս մասին հայտնել է նահանգապետ Ալի Ամիրին:

Նա նշել է, որ միջադեպը պատահել է Գարա Գոչ գյուղում: Նրա խոսքով՝ դրա արդյունքում կորուստներ չկան: Ռազմական փորձագետները հետաքննում են՝ պարզելու, թե անօդաչու թռչող սարքը որ կողմին է պատկանում և թե որտեղից է այն օդ բարձրացել:

Նշվում է նաև, որ ԼՂ կոնֆլիկտի սրումից ի վեր շուրջ 60 արկ է հայտնվել Խոդա Աֆարինում:

Ավելի վաղ, պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հասնի Իրան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում