Իրան

Իրանի և Բրիտանիայի արտգործնախարարները քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Իրանի և Բրիտանիայի արտգործնախարարները քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Դեյվիդ Լեմիի հետ հեռախոսազրույցում կրկնել է միջուկային ծրագրի հարցով բանակցություններ վարելու Թեհրանի պատրաստակամությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ 

Լեմին շնորհավորել է Արաղչիին Նովրուզի առթիվ և վերահաստատել Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի հանձնառությունը Իրանի միջուկային ծրագրին դիվանագիտական լուծում գտնելու գործում։ Նա նաև նշել է, որ շուտով այդ հարցը կքննարկի եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների հետ։

Արաղչին իր հերթին քննադատել է Թեհրանի դեմ պատժամիջոցների շարունակումը և եվրաեռյակին (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Իրանի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային խնդիրների նկատմամբ։

Իրանի արտգործնախարարը նաև կրկել է, որ Իրանը պատրաստ է դիվանագիտական երկխոսության՝ կապված իր խաղաղ միջուկային ծրագրի հետ, սակայն կրկնել է, որ ճնշման և սպառնալիքների ներքո ուղիղ բանակցություններն իմաստ չունեն՝ նկատի ունենալով ԱՄՆ իշխանությունների հայտարարություններն Իրանի հետ բանակցությունների մասին։

Նա նաև հաստատել է, որ համապատասխան դիվանագիտական ուղիներով Թեհրանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին՝ ուղղված երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։

Իրանի և Բրիտանիայի արտգործնախարարները նաև ողջունել են Լոնդոնում և Թեհրանում նոր դեսպանների նշանակումը՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի երկկողմ հարաբերություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում