Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, 
պատասխանի է արժանանալու. ԻԻՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին:

«Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Irna գործակալությունը, ասել է Խաթիբզադեն։

Հայտնի է, որ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություների ընթացքում ադրբեջանական կողմի արձակած արկեր և ԱԹՍ-ներ են ընկել իրանական տարածքում: ԱԹՍ-ներից մեկի ուսումնասիրությունը մասնագետներին հիմք էր տվել հայտարարելու, որ այն իսրայելական արտադրության է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]