Հասարակական

Սյունիքի համայնքապետերի հայտարարությունները միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը․ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Սյունիքի համայնքապետերի հայտարարությունները միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որՍյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները,ովքեր կոչ են անում Սյունիքի պաշտպանության համար զինվորագրվել 20-ից 60 տարեկան տղամարդկանց, միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանը գրել է «Ֆոյսբուք»-ի իր էջում։

«Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»,- գրել է Հովհաննիսյանը։

Հոկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի համայնքների ղեկավարները 20-ից 60 տարեկան տղամարդկանց կոչ են արել զինվորագրվել Սյունիքի պաշտպանության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում