1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանն Արցախում հոսպիտալին հարվածելու կադրերը ներկայացնում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում

Ադրբեջանն Արցախում հոսպիտալին հարվածելու կադրերը ներկայացնում է որպես 
ռազմամթերքի պահեստի ոչնչացում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը տեսանյութ է հրապարակել, որում Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալին հարվածելու կադրերը ներկայացվում են որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ընդգծելով, որ տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից, սակայն ներկայացվում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 14-ին հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են  Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Ադրբեջանական կողմը կտրականապես հերքել էր հոսպիտալին հարվածելու փաստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]