Հայաստանի օդային տարածքում հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք է խոցվել
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի օդային տարածքում հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք է խոցվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031906.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ին, ժամը 16:30-17:45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում խոցել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նա նաև հայտնել է, որ հակառակորդի ևս մեկ անօդաչու թռչող սարք խոցվել է Արցախի երկնքում: