Տնտեսություն

Հայաստանում 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2020թ.հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 721 մլրդ 396 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 592 մլրդ 608 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 128 մլրդ 788 մլն դրամ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է«Գրանդ Տոբակո»-ն՝ ավելի քան 36 մլրդ 215 մլն դրամ մուտքերով, երկրորդ տեղում«Գազպրոմ Արմենիա»-ն է՝ ավելի քան 34 մլրդ 866 մլն դրամ մուտքերով: Երրորդը`«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ ավելի քան 31 մլրդ 310 մլն դրամ մուտքերով: Չորրորդ տեղում «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ն է՝ ավելի քան 16 մլրդ 264 մլն դրամ մուտքերով: Հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս ՕԻԼ»-ը` ավելի քան 14 մլրդ 360 մլն դրամ մուտքերով:

Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում