Հասարակական

Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված 2 հայ զինծառայողները ողջ են

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված 2 հայ զինծառայողները ողջ են

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը ողջ են և գտնվում են հոսպիտալում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը քիչ առաջ զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»,- գրել է Զեյնալյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում