Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայերի խաղաղ ցույցերը և դատապարտել Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները

Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայերի խաղաղ ցույցերը և դատապարտել Արցախի 
խաղաղ բնակչության դեմ հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վիլանուեվան հայտարարել է, որ դատապարտում են Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններն ու հարձակումները և ողջունում Լոս Անջելեսում հայերի կողմից անցկացվող համերաշխության խաղաղ ցույցերը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեքս Վիլանուեվայի հայտարարությունը տարածել է Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքի «Ֆեյսբուք»-ի էջը:

Հայտարարության մեջ նշված է, որ Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը հետևում է ԼՂ հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին: Նրա խոսքով՝ այդ ամենը տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա, սակայն մեծ և անմիջական կարևորություն ունի Լոս Անջելեսի հանրության շատ անդամների համար:

«Մենք լսում ենք ձեզ և հասկանում: Փաստացի Հայաստանից դուրս Լոս Անջելեսի շրջանում ապրում են ավելի շատ հայեր, քան աշխարհի որևէ այլ վայրում: Մենք հետևում ենք և դատապարտում ենք բռնությունն ու Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակումները: Մենք ողջունում ենք Լոս Անջելեսում համերաշխության խաղաղ ցույցերի անցկացումը և ձեր կողքին ենք խաղաղության պահանջի հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]